«Ժողովուրդ». Բենզալցակայանների շահագործման պայմանները կփոխվեն. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների և ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ մի քանի կանոններ պետք է ապահովվեն, օրինակ՝ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը սեփականատերը կամ շահագործող անձը դիզայնի ծրագիրը (էսքիզ) պետք է ներկայացնի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով:
Մյուս կետով՝ կառուցման ժամանակ պետք է նախատեսել բոլոր մեխանիզմների, սարքավորումների, ավտովառելիքի պահեստարանների ու բաքերի, խողովակաշարերի, վառելիքաբաշխիչ աշտարակների և այլնի պաշտպանվածությունը ցանկացած տեսակի վնասվելու ռիսկից: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման նախագծի հիմք են հանդիսացել վերջին շրջանում շատացած դեպքերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում