Հայաստանում ձերբակալվել է ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլային երկրպագու. Բի-Բի-Սի
Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։
Հանդիպմանը ներկա լինելու համար Հայաստան էր եկել Ուելսի հավաքականի ավելի քան 1200 երկրպագու։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ։
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է, որ 32 երկրպագու ձերբակալվել է։
Երևանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, և իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
Ուելսի երկրպագուներից մեկը զայրացած պատմել է, որ իրենց համար շոկ էր, երբ իրեն ձերբակալեցին մի խումբ ընկերների հետ քաղաքում հաճելի գիշեր անցկացնելուց հետո:
«Մենք բավականին ուշ ժամի վերադառնում էինք հյուրանոց, ոստիկանները մեքենայով մոտեցան մեզ, տարան բաժին և այնտեղ մնացինք մինչև այսօր 15։30-ը։
Նրանք մեզ վիրավորում էին, ջուր չէին տալիս։ Ոչ մի բացատրություն չէին տալիս, թե ինչու են մեզ բերման ենթարկել։ Մենք անընդհատ հարցնում էինք, մեզ չէին պատասխանում», - պատմել է երկրպագուն։
Նա նաև նշել է, որ իր ունեցած տեղեկություններով իբր ուելսցի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, այդ իսկ պատճառով են բերման ենթարկել. «Ես կասկածում եմ, որ նման բան է եղել»։
Մեկ այլ երկրպագու պատմել է, որ ոստիկաններն իրեն հարվածել են ոստիկանական մեքենայի մեջ։
Հայտարարության մեջ FAW-ն ասում է, որ տեղյակ են իրավիճակին և քննարկումների մեջ FSA Cymru-ի (Ֆուտբոլի աջակիցների ասոցիացիա) հետ՝ վերահսկելով իրավիճակը. «FSA Cymru-ն երկրպագուների դեսպանատունն է, որը կապ ունի տեղական իշխանությունների, ինչպես նաև Հարավային Ուելսի ոստիկանության հետ, ովքեր այստեղ են տեղական իրավապահների հետ կապ հաստատելու համար»:
Հայաստանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանությունից Սուպտ Սթիվ Ռիսն ասել է. «Մենք տեղյակ ենք Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում 32 ուելսցի երկրպագուներ ձերբակալվել են։ Մենք աշխատում ենք երկրպագուների դեսպանատան և տեղի իրավապահների հետ՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Ուելսի երկրպագուները լավ համբավ ունեն արտերկիր մեկնելիս, ուստի սա շատ անսովոր է նրանց ձերբակալելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին