
ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասել է անտանելի չափերի եւ այլեւս չի կարող շարունակվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Al Jazeera-ին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունը տարածաշրջանում։
«Անկասկած, հումանիտար ճգնաժամը ցանկացած չափանիշով անհանդուրժելի է և չի կարող շարունակվել: Դադարեցրեք մարտական գործողությունները, որպեսզի քաղաքացիական անձինք ապահով տեղաշարժվեն, դա արեք անորոշ ժամանակով, որպեսզի նպաստեք անխոչընդոտ մարդասիրական արձագանքին: Գազայի բնակիչներին շունչ տվեք», - նշել է Գրիֆիթսը։
Նա հավելել է, որ Գազայի բնակիչներին պետք է թույլ տալ հանգստանալ «սարսափելի դեպքերից, որոնք կատարվում են պաղեստինյան անկլավում»։