«Լա Սկալա» օպերային թատրոնի մանկավարժ Մասսիմիլիանո Բուլլոն վարպետության դասեր կանցկացնի հայ արտիստների հետ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության հրավերով Երևան է ժամանել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի մանկավարժ-փորձավար, իտալերեն լեզվի մասնագետ, դաշնակահար՝ Մասսիմիլիանո Բուլլոն:
Նա ավարտել է Միլանի Ջ. Վերդիի անվան կոնսերվատորիան՝ մաեստրո Էռնեստո Էսպոզիտոյի դասարանը: 1983թ.-ից Մաեստրո Բուլլոն Լա Սկալա օպերային թատրոնի վոկալ վարպետության մասնագետն է, համագործակցում է մաեստրո Ռիկկարդո Մուտտիի , համաշխարհային մեծության աստղեր Չեչիլիա Բարտոլիի և Միկելե Պերտուզիի հետ:
«Մասսիմիլիանո Բուլլոն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կիրականացնի վարպետության դասեր՝ աշխատելով թատրոնի արտիստների հետ, ովքեր ընդգրկված են առաջիկայում կայանալիք Ջ. Պուչինիի «Չիո-Չիո- սան»՚ օպերայի բեմադրական աշխատանքներում»,- հայտնում են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին