Մբապեն հրաժարվել է մեծ բոնուսից
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է 80 միլիոն եվրոյից, որը պետք է վաստակեր ֆրանսիական ակումբում ունեցած պայմանագրով։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս որոշման նախաձեռնողը հենց ինքը՝ խաղացողն էր։ Հավանաբար, նա ուզում է իր գործողություններով ցույց տալ, որ փողն առաջին տեղում չէ։
2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, որը ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշել են, որ ֆուտբոլիստն արդեն հաստատել է համաձայնագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում իսպանական ակումբ տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսի. Մի օր Հոլանդն ու Մբապեն կնվաճեն «Ոսկե գնդակը»
- Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
- Մադրիդի «Ռեալը» չի բանակցի ՊՍԺ-ի հետ Մբապեի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան