ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում մարդիկ հայտնվել են թակարդում և չեն կարողանում փրկվել
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը Գազայի հատվածում հակամարտությունը եզակի է անվանել, քանի որ մարդիկ հայտնվել են անկլավում Իսրայելի շրջափակման պատճառով և չեն կարողանում փրկվել:
«Սա եզակի իրավիճակ է, քանի որ շատ տեղերում մարդիկ կարող են հեռանալ, բայց այստեղ (Գազայի հատվածում) նրանք չեն կարող որևէ տեղ հեռանալ շրջափակման պատճառով։ Նրանք պարզապես հայտնվել են թակարդում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Ռասելը նաև ընդգծել է, որ անկլավում գտնվող մարդիկ ջրի և սննդի հասանելիություն չունեն:
«Հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են ապահովել այնպիսի վայրերի անվտանգությունը, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, որտեղ քաղաքացիական անձինք և երեխաներն ապաստան են փնտրում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 4,7 հազար երեխա:
Ռասելը հայտարարել է, որ մտադիր է տարածաշրջան վերադառնալ մի քանի շաբաթից: Եգիպտոսում տեղի ունեցած վթարի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուղևորությունը Իսրայել, որտեղ մտադիր էր հանդիպել առևանգված երեխաների ընտանիքների հետ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ ամեն օր ավելի քան 400 երեխա է զոհվում և վիրավորվում պաղեստինյան Գազայի հատվածում, որը շաբաթներ շարունակ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում իսրայելական բանակի կողմից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գազան դարձել է երեխաների գերեզմանատուն։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներում և մանկապարտեզներում զենք և արկեր է հայտնաբերել
- ՄԱԿ-ը հիասթափված է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կատարման՝ Իսրայելի մերժման փստով
- Գազայում պատանդներից մեկը երեխա է ունեցել, հայտարարել է Նեթանյահուի կինը
- Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում
- Գազայի հատվածում կա մոտ 1 միլիոն երեխա, նրանցից շատերն անհետ կորած են․ ՅՈՒՆԻՍԵՖ
- HRW-ը կոչ է արել իսրայելական հարվածները Գազայի հիվանդանոցներին հետաքննել որպես ռազմական հանցագործություններ
- Գազայի բոլոր հիվանդանոցների աշխատանքը կդադարեցվի, եթե օգնություն չստանան
- Գազայի հատվածում 22 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը
- Քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժման նպատակով Գազայից կտեղափոխվեն Թուրքիա