Ձեր ընթրիքի մեջ հազարավոր սպանված ու բռնաբարված հայերի արյուն կա. Զոհրաբյանը՝ ԵԱՀԿ պատվիրակներին
«Եվրոպական կառույցները ոչ միայն տեղեկացված են, այլև ամենօրյա ռեժիմով տեղեկատություն են ստանում Հայաստանում քաղաքական բեսպրեդելի վերաբերյալ, Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական էլիտայի վերաբերյալ»,- Հանրապետության հրապարակում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ուղղված «Ազատությո’ւն Բաքվում և Երևանում գտնվող քաղբանտարկյալներին» ակցիայի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա դիմեց եվրոպացի պատվիրակներին. «Նիկոլ Փաշինյանը ձեզ անվանում էր եվրոյոնջաներ։ Բայց ես չեմ դիմում ձեզ եվրոյոնջաներ։ Ես ևս մեկ անգամ փորձում եմ դիմել ձեր ողջախոհությանը, կոչ եմ անում ձեր երկրների աշխարհաքաղաքական շահերը պոլի շոր մի սարքեր ձեր հիմնարար արժեքներին՝ մարդու իրավունք, ժողովրդավարություն, ազատ խոսք։
Հիմա ընթրիք եք ունենալու այստեղ. իմացեք՝ ձեր հացի մեջ տասնյակ հազարավոր մեր զինվորների արյունն է, ձեր հացի մեջ բռնաբարված, գլխատված զինվորների արյունն է։
Դուք պարտավոր եք խոսել այն քաղաքական հետապնդումների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Գրիգորի Խաչատուրով, Տաթև Վիրաբյան...
Ձեզանից շատերը բանակցել են Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի հետ, նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Ո՞ւմ հետ էիք բանակցում, եթե նրանք սեպարատիստ են, ռազմական հանցագործ, ինչպես ասում է Ալիևը։ Դուք Ռուսաստանի հետ մատը մատին չեք տալիս Արցախի քաղաքական էլիտայի ազատ արձակման համար։
Դուք լռում եք։
Մենք հասկանում ենք, որ այսօր այս կառույցներն կանգնած են այս իշխանությունների թիկունքում, բայց մենք չպետք է վհատվենք ու ամեն օր նրանց երեսին ասենք։ Վերջում, եթե չհասկանան, նրանց անվանեք Նիկոլի լեքսիկոնով՝ եվրոյոնջաներ»։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերն են, որոնք հնչեցվում են մեր պետական այրերի բերանով. Արցախի ԱԺ պատգամավոր
- Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ-ի ակցիան Հանրապետության հրապարակում