Պեսկով. ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում, նախատեսված չէ: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ, բայց բուն գագաթնաժողովը դեռ չի կայացել... Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնի»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ռուսական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ երեքշաբթի օրը Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը Բիշքեկում չի գնացել ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդներ, միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում էր երկրի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին չի եկել նաեւ Հայաստանի վարչապետը։ Մայիսին Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չի մասնակցել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Սեպտեմբերին Հայաստանը փրկարարներ չուղարկեց ՀԱՊԿ երկրների զորավարժություններին, որոնք տեղի ունեցան սեպտեմբերին Բելառուսում, իսկ մինչ այդ Հայաստանի իշխանությունները աննպատակահարմար էին համարել ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետությունում։
Հարակից հրապարակումներ`
- Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել
- Լավ ենք անում՝ չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
- Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չընդունել. Նատալյա Էյսմոնտ
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան