«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»
«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները»,- այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Սամվել Հակոբյանը դիմել է դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:
«Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:
Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:
Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»,- գրում է Ս.Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Հակոբյան. Թե ինչու է Տ. Ավինյանն օրենքի խախտումով ու մեծ ծախսերով ստանձնել քաղաքապետի լիազորությունները, կարելի է ենթադրե
- Սամվել Հակոբյան. Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները