Սևանի ափին հայտնաբերվել է մարդու գանգ
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի կողքին, հայտնաբերվել է գանգ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։ Նշանակված է գենետիկական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները