Երևանում 38-ամյա մեղադրյալը դատարանից դիմել է փախուստի
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ դատարանից փախուստի է դիմել քրեական գործով որպես մեղադրյալ` Երևանի բնակի 38-ամյա Գ․ Ս․-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող դատարանում։
Նշվում է, որ նա դատարան էր եկել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի կողմից վճիռը հրապարակելուց հետո վերջինս դատարանի դահլիճից դուրս է գալիս և դիմում փախուստի: Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան