Ահազանգ. Ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածը ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանը
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն ահազանգում է Երևանի կանաչ ֆոնդին սպառնացող վտանգի մասին.
«Հրավիրում եմ բոլորի իւշադրությունը։
Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները և համեմատեք այն վանդալիզմի հետ, որ ՊԵՏԱԿԱՆ մակարդակով իրսկանացվում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր և բույսի է կյանքի տևողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնուն են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով և լինելու է էպիկարմիկ աճ, իր հետևանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում Կանաչ ֆոնդի հետ, ձեր արածըուղիղ սպառնալիք է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ԿՅԱՆՔԻՆ…
Բացահայտ ասում եմ՝ ԱՅՍ ԷՏԻՑ ՀԵՏՈ, նույն թեզն է օրակարգ բերվելու՝ ծառերը «Տ-ձև» են, դեֆորմացված ու «ոջլոտ»… Ինձ էլ մի թիրախավորեք, քանզի ես երևույթից եմ խոսում, ղեկավարները գալիս ու գնուն են, իսկ իմ մասնագիտական որակումները ՀՀ ԲՈԿ-ի կողմից են ամրագրված ու ամբողջ ԱՊՀ տարածքի մասնագիտական թիմով դաճված ոլորտում։ Ասելիքս էլ միշտ եղել է ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԿԱՆԱՉ ՖՈՆԴԻ… Բժշկության ոսկե օրենքն է՝ NOLI NOCERE»։