Վարդան Ոսկանյան. Դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել
«Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել»,-նման համոզմունք է հայտնում իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ընդգծում է՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։
«Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը, հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել.Վարդան Ոսկանյան
- Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը.Վարդան Ոսկանյան
- Թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում հայտնված Բաքվի բռնապետը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Անկախ այս կոնֆլիկտի ելքից՝ Մերձավոր Արևելքում տեղի է ունենալու մի կարևոր փոփոխություն
- Հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են.Վարդան Ոսկանյան
- 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք». Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան