Փարիզում ինքնաթիռն օդ է բարձրացել առանց օդաչուի
Sunexpress ավիանկերության օդանավը թռիչք է կատարել առանց երկրորդ օդաչուի։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Airporthaber պորտալը։
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։ Շարլ դե Գոլ օդանավակայանից դեպի Իզմիր չվերթի օդանավը երեք ժամ ուշացում էր արձանագրել։
Երբ հայտարարվել է ուղևորների գրանցում, վերջինները նկատել են, որ իրենց ինքնաթիռն արդեն թռել է։ Ավիափոխադրողի հետ կապ հաստատելու ուղևորների փորձերը չեն հաջողվել։ Արդյունքում թռիչքին չեն հասցրել օդաչուներից մեկն ու երեսուն ուղևոր։