Տնտեսություն 13:38 19/11/2023 Հայաստան

Խմելու ջրի կորուստ ու երկրաշարժի արհեստականորեն ուժգնացում Արարատյան դաշտավայրում

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանը խիստ հյուծված վիճակում է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ջրային ռեսուրսների փորձագետ, հիդրոլոգ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Բենյամին Զաքարյանը։

Ըստ մասնագետի, հիմնական պատճառներից  մեկը՝ վերջին 10-15 տարվա ընթացքում ձկնաբուծարանների ինտեսիվ զարգացումն է։ Նրա ուսումնասիրությամբ,որը կատարվել է 2016թ․-ին, արդյունահանվում էր մոտավորապես 1 մլդ 600 մլն խմ ջուր, այսինքն՝ 700 մլն-ով ավելին, քան թույլատրելի չափն էր։

«Ինտենսիվ ջրառի հետևանքով այսօր Արարատյան դաշտի ստորերկյա ջրավազանի մակարդակը, մասնավորապես՝  գրունտային ջրերի և արտեզյան ավազանի, իջել է մոտ 6-17 մետրով, ինչը նշանակում է, որ ստորերկյա ջրային ավազանը լուրջ վտանգի տակ է»,- ասաց Զաքարյանը։

Բացի այն, որ Արարատյան ստորերկրյա ջրավազանի ցուցանիշները մտահոգիչ են, նույնիսկ՝ կրիտիկական, մյուս կողմից էլ ձկնաբուծարանների կողմից օգտագործած ջուրը  լցվում է Արաքս գետ և հասնում մեր հարևաններին,օրինակ՝ Թուրքիա։ Մինչդեռ այն հնարավոր է կրկնակի օգտագործել՝ լուծելով Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը։

«Ձկնաբուծարանների օգտագործած ջուրը, եթե հետ մղվի Արարատյան դաշտ, ամբողջովին հնարավոր է լուծել տարածաշրջանի ոռոգման ջրի խնդիրը։ Իսկ ոչ ոռոգման սեզոնին եղած ջրաքանակը պետք է կուտակել Արարատյան դաշտում կամ հետ մղել դեպի ստորերկրյա ջրավազան»,- ասաց փորձագետը։
Իհարկե այս միջոցառումները մեծ ծախսերի հետ են կապված, սակայն միանգամայն  հնարավոր է իրականացնել, թեկուզ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ։
«Եթե մենք քայլերը չձեռնարկենք, ապա 10-15 տարի հետո կկորցնենք ստորերկրյա ջրավազանի նշանակությունը, որն առաջին հերթին լուծում է խմելու ջրի խնդիրը, հետո՝ ոռոգման։ Պետք է նշեմ, որ արդեն իսկ Արարատյան դաշտի 30-ից ավելի բնակավայրեր զրկվել են խմելու ջրից, բախվել են խմելու ջրի խնդրին։ Եթե պոմպերի օգնությամբ նախկինում հնարավոր էր հանել 100-120 մետր խորությունից, ապա հիմա արդեն հզոր պոմպեր են հարկավոր և խորը անցքեր, որպեսզի կարողանան ջուր հանել։ Իսկ ընդամենը  15 տարի առաջ կարողանում էին շատ ցածր հորիզոններից խմելու ջուր հանել, կամ էլ՝ գրունտային ջրերն օգտագործել ոռոգման նպատակով։ Արտեզյան ավազանի ճնշումային գոտին տարեց տարի սկսում է նվազել, պակասել»,- ընդգծեց Զաքարյանը։

Մեկ այլ անհանգստացնող խնդիր է այն, որ արդեն ավազանի դատարկված հատվածը հնարավոր չի լինի արհեստականորեն ջուր ավելացնել։

«Ծանրության ուժի ազդեցության տակ հողային ապարները սեղմվում են։ Իսկ ապարների խտացման  և տեղաշարժի արդյունքում արհեստականորեն մեծանում է երկրաշարժերի ազդեցությունը։ Օրինակ, եթե բնական վիճակում այնտեղ գնահատվում է  5-6 բալ, ապա արհեստական վիճակում կլինի՝ 7-8 բալ։ Այս երևույթն արդեն նկատվում է։ Բացի այդ, ապարների խտացման արդյունքում կարող են առաջանալ նստեցումներ, ճաքեր՝ Արարատյան դաշտում ակտիվացնելով վտանգավոր երևույթները»։

Ըստ ջրային ռեսուրսների փորձագետ, հիդրոլոգ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Բենյամին Զաքարյանի լուծումները պարզ են՝ նախ սկսել ուսումնասիրություններ կատարել՝ գնահատելու ջրավազանի ներկա իրավիճակը։ Այնուհետև, Կառավարությունը պետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որպեսզի ջուրն օգտագործվի մեր երկրում, ոչ թե հոսի  հարևան երկիր։

«Եթե դուրս եկող ջրաքանակությունն անմիջապես սկսեն հետ մղել, հնարավոր է փրկել իրավիճակը։ Սակայն պետք է իմ կարծիքը վերահաստատեմ՝ առհասարակ դեմ եմ Արարատյան դաշտում ձկնաբուծարարնների զարգացմանը՝ ի հաշիվ արտեզյան ջրավազանի, քանի որ ստորերկրյա մեր ջրավազանն առաջին հերթին բնակչության համար է։ Այն առաջին հերթին պետք է օգտագործել նախ խմելու, հետո ոռոգման, դրանից հետո միայն էներգետիկ և տնտեսական նպատակներով։ Սա, ի դեպ, սահմանված է նաև ջրային օրենսգրքով»,- եզրափակեց մեր զրուցակիցը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}