Քաղաքական 22:10 19/11/2023 Հայաստան

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաև Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետևանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում նա խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման մասին և հավելել՝ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր քայլերն իրականացնում են, սակայն անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել խնդիրների լուծման հարցում: Արժևորելով ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությունը՝ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ համատեղ քայլերն ու քաղաքական կամքը կարող են դրական արդյունք ապահովել:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ճգնաժամերի հաղթահարման ուղիներ, կոնֆլիկտային գոտիներում հումանիտար խնդիրներ, հակամարտությունների պատճառներ. առցանց ձևաչափով այս հարցերին է անդրադարձել փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող (2017-2023) Ֆերնան դը Վարենը: «Միլիոնավոր մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն աշխարհում, և դրա պատճառը հաճախ նրանց փոքրամասնություն լինելն է»,- փաստել է Ֆերնան դը Վարենը: Զեկուցողի գնահատմամբ հակամարտությունների կանխարգելումն ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն բոլորի գործողությունների հիմքում: Անդրադարձ է եղել նաև տարբեր պատճառներով դրսևորվող այլատյացության ու անհանդուրժողականության դեպքերին, որոնք հաճախ ծանր հետևանքներ են ունենում:

Միջազգային-իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևորել է նման հարթակում հարցերի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրին պատուհասած խնդիրները, մանրամասնել Ադրբեջանի լայնածավալ պատերազմի աղետալի հետևանքները: «Երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, մենք բախվեցինք մարդկային տառապանքների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, գերեվարման և բռնի անհետացման, անհայտ կորածների, գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, իրենց տներից զրկված տասնյակ հազարավոր մարդկանց զրկանքների տխուր իրողությունների հետ»,- շեշտել է ՀՀ ներկայացուցիչն ու հավելել, որ ավելի քան մեկ ամիս առաջ մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան: Նրա խոսքով այն իրողությունները, որոնց բախվել է Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում, դրդել են մեր երկրին շատ ակտիվ լինել միջազգային իրավական մեխանիզմների կիրառման առումով: ՀՀ ներկայացուցիչն այս համատեքստում նշել է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներկայացրել դատական հայցերի արդյունքները:

«Մենք ունենք շատ ու շատ հակամարտություններ, որոնք բռնկվում են երկրագնդի տարբեր կետերում, իսկ սառեցված հակամարտությունները պայթում են եվրոպական մայրցամաքում ու այլ վայրերում, և դա մեզ շատ է անհանգստացնում: Սա փորձության է ենթարկում միջազգային իրավական կարգը՝ տեսնելու, թե ինչ կարող է անել միջազգային իրավական կարգն այս հակամարտությունները լուծելու համար»,- ընդգծել է Եղիշե Կիրակոսյանը: Նա անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում հնչող  ատելության խոսքի անթույլատրելիությանը, որը ևս ունենում է աղետալի հետևանքներ: ՀՀ ներկայացուցիչը խոսել է նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն էլ հանգեցրեց էթնիկ զտման:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման կարևորության, ցեղասպանությունների կանխարգելման, Գազայում տեղի ունեցող իրադարձությունների, փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսևորումների վերացման ու այս հարցում համատեղ պայքարի անհրաժեշտության մասին: Բելգիայի ներկայացուցիչը կարևորել է հակամարտությունների գոտիներ այցելելն ու տեղում իրավիճակը հասկանալը: Պատվիրակներն անդրադարձել են ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան հակամարտություններին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Հնչել է տեսակետ, որ չի կարող լինել խաղաղություն՝ առանց արդարադատության, կարևորվել է բոլոր խաղաղ քաղաքացիների իրավունքների հավասար պաշտպանությունը: Պատվիրակների կողմից մերժվել է երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորվել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը:

ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, Շվեդիայի պատվիրակությունից Մարգարետա Սեդերֆելտը նշել է, որ ցեղասպանությունները մեր պատմության մի մասն են, սակայն կան մարդիկ, որոնք դեռևս մերժում են այն: Պատվիրակը խոսել է ռասիզմի և հակասեմիտականության դրսևորումների, կրոնական բռնությունների մասին, որոնց մարդկությունը դեռ ականատես է լինում: Այս համատեքստում նա անթույլատրելի է համարել ցեղասպանության ժխտումը՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում:

ԵԱՀԿ ԽՎ-ում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման քաղաքականության մասին և նշել, որ պատրաստվում է այցելել փախստականների կենտրոն՝ տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար: «Պետք է աջակցենք Հայաստանին՝ հաղթահարելու այս իրավիճակը»,- ընդգծել է պատգամավորը:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան և հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»:

«Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների մասին: Նա հիշեցրել է, որ ըստ բանաձևերի, հայտարարությունների և անգամ միջազգային դատարանի որոշումների՝ նրանք պետք է ապրեին իրենց հայրենիքում և ոչ թե դառնային փախստականներ:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում խոսել են հակամարտությունների գոտիներում երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ, այլ՝ միջազգային հանրության, և միայն բանաձևեր պետք չեն, այլ գործուն քայլեր են անհրաժեշտ՝ մարդկանց իրավունքների իրական պաշտպանություն ունենալու համար: Կարևորվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Եզրափակիչ ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի ընթացքում կարևոր քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ տարածաշրջանում ներքին և արտաքին սպառնալիքների ու անվտանգության վատթարացող իրավիճակի վերաբերյալ:

«Ամեն անգամ, երբ հավաքվում ենք խորհրդարանական այս հարթակում, ի վերջո, հույս ենք հայտնում, որ հաջորդ անգամ, երբ նորից հավաքվենք, կհայտնվենք ավելի լավ վիճակում՝ ԵԱՀԿ ավելի կայուն և խաղաղ տարածաշրջանում: Այնուամենայնիվ, թվում է, որ հույսը բավարար չէ, տեղի ունեցածին արձագանք արտահայտելը բավարար չէ, մենք պետք է ավելի վճռական գործողություններ ձեռնարկենք այս ճակատամարտում հաղթելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Ավարտելով խոսքը՝ հայկական պատվիրակության ղեկավարը երախտագիտություն է հայտնել այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպելու համար: Պիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Նա կարևորել է աշխարհում խաղաղության հաստատումը, նշել, որ վեհաժողովի առաքելությունն է աշխատել այդ ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}