Երկրպագուի մահվան պատճառով Թեյլոր Սվիֆթը հետաձգել է համերգը
Ամերիկացի հայտնի երգչուհի, բազմաթիվ մրցանակաների արժանացած Թեյլոր Սվիֆթը հետաձգել է Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված համերգը երկրպագուներից մեկի մահվան պատճառով։
BBC-ն գրում է՝ որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ հազարավոր մարդիկ արդեն մարզադաշտում էին նրա ռեկորդային Eras շրջագայության շրջանակներում:
«Իմ երկրպագուների, գործընկեր կատարողների և անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է լինի և միշտ կլինի առաջին տեղում»,- Instagram-ում գրել է Սվիֆթը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Բրազիլիայում աննախադեպ շոգ է, հնչեցվում են առողջության վերաբերյալ ահազանգեր։ Իշխանությունները նախազգուշացրել են կյանքին սպառնացող վտանգի մասին, բարձր ջերմաստիճանն ուղեկցվում է խոնավության բարձր մակարդակով։
Նշվում է, որ երկուշաբթի ԱՄՆ փոփ աստղը շոուն կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին