Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հայաստանն արդեն հիմա է կանգնել լուրջ ընտրության առջև
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Մոսկվան ու Վաշինգտոնը հստակ խոսում են Հարավային Կովկասից միմյանց դուրս մղելու իրենց մտադրության մասին։ Նրանք մի կողմ են դրել դիվանագիտական նրբանկատությունը և փաստացի «աշխարհաքաղաքական պատերազմ» հայտարարել միմյանց մեր տարածաշրջանում։ Թե որքանով կողմերը հաստատուն կգտնվեն իրենց այս ընթացքում, ցույց կտա ժամանակը։ Բայց Հայաստանն արդեն հիմա է կանգնել լուրջ ընտրության առջև։ Նույնը, ի դեպ, վերաբերվում է նաև Ադրբեջանին։
Թե ինչ հանգուցալուծման կգան Հայաստանն ու տարածաշրջանը իրերի այսպիսի դասավորվածությամբ, կարծում եմ, դժվար չէ գուշակել։ Մյուս կողմից էլ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Չկա պայքար, չի լինելու նաև հաղթանակ։ Բոլոր այն երկրները, որոնք ուզում են ապագա ունենալ Հարավային Կովկասում, ստիպված են լինելու պայքարել այդ ապագայի համար։ Նման պայքար այսօր միայն Արևմուտքն ու թուրք-ադրբեջանական դաշինքն են տանում։ Իսկ Հայաստանը խաղաղության խաչմերուկ է կառուցում… Ահա այսպիսի իրականություն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մենք շարունակենք ապրել որպես օրակարգ չունեցող ժողովուրդ, կկորցնենք և դա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հանրությունը սպասում էր փրկիչների Արցախից
- Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին