18:04 19/11/2023 Հայաստան

Պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ. «ՄՏՍ Հայաստան»-ի գործարքի հետքերով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ` համաձայնություն է տրվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։

Այս մասին գրում է «Հետք»-ն ու հիշեցնում` ձեռք բերող ընկերության և դրա բաժնետերերի շղթայի մաս կազմող ընկերությունները 2022թ. Կիպրոսում գրանցված և ոլորտում անհայտ ընկերություններ են:

«Ուստի, Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին հարցրել էինք՝ արդյոք վաճառքին համաձայնություն տալուց առաջ հետաքրքրվե՞լ են, թե ով կամ ովքեր են Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի իրական շահառուն կամ շահառուները և խնդրել էինք հայտնել նրանց անունները:

ՀԾԿՀ-ն հայտնել է, որ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության գործընթացը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի N56-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգի համաձայն, ըստ որի, նշված համաձայնության հարցի քննարկումն իրականացվում է կարգավորվող անձի կողմից ներկայացված հայտի հիման վրա։

«Հաշվի առնելով, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն նշել է, որ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնության հայտով ներկայացվող գործարքի գոյության վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ գործարքի էական պայմանների վերաբերյալ տեղեկությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի հիմքով հանդիսանում է առևտրային գաղտնիք կազմող տեղեկություն՝ հետևաբար Ձեր կողմից հայցվող՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության իրական շահառուի կամ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ հանձնաժողովի կողմից չի կարող տրամադրվել»,- մեր հարցմանն ի պատասխան` հայտնել է հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։

Վերջինս նաև նշել է, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն է, ուստի մեր կողմից հայցվող տեղեկատվության ստացման նպատակով կարող ենք դիմել ընկերությանը։


Լուսանկարը՝ «Հետք»-ի։

Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի համաձայն` «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ը (FEDILCO GROUP LIMITED) գրանցվել է 2022թ. ապրիլի 20-ին: Այստեղ համապատասխանաբար 75 և 25 % մասնակցությամբ բաժնեմաս ունի Կիպրոսում գրանցված երկու ընկերություն` «Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը (NOFAL HOLDINGS LIMITED) և «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ը (ORTASANO INVESTMENTS LIMITED):

«Նոֆալ հոլդինգ լիմիթիդ»-ը գրանցվել է 2022թ. ապրիլի 18-ին և 100% բաժնեմասով պատկանում է «Վայմթեդ լիմիթիդ»-ին  (WIMTHED LIMITED):

«Վայմթեդ լիմիթիդ»-ն էլ գրանցվել է նույն տարվա հուլիսի 6-ին: Այստեղ այս մի շղթան ավարտվում է, որովհետև վերջինիս բաժնետերը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օրիսն է (ANDREAS OURRIS)։ Նա Կիպրոսում գրանցված մի շարք այլ ընկերությունների տնօրեն է, մենեջեր կամ բաժնետեր, ինչը նշանակում է, որ պարզապես իրական շահառուներին թաքցնելու համար նախատեսված անձ է:

«Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ի փոքր բաժնետիրոջ` «Օրտասանո ինվեսթմենթս լիմիթիդ»-ի շղթան մեկ ընկերություն է ամփոփում` նույն «Վայմթեդ լիմիթիդը»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}