Պատանդառված իսրայելցիների հարազատները դուրս են եկել Նեթանյահուի դեմ
Ծածանելով իսրայելական դրոշները, պատանդների լուսանկարներով պաստառները ձեռքներին ու մեջքերին փաթաթած՝ «Համաս» խմբավորման կողմից Գազայում պատանդ վերցվածների ընտանիքների անդամները և նրանց հազարավոր կողմնակիցներ բողոքի երթ են իրականացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ։ Նրանք այստեղ են հասել Երուսաղեմի ստորոտների մոտից երթով։
CNN-ը գրում է, որ Իսրայելի վարչապետին շատերը մեղադրում են իրենց ճակատագրի համար:
Երթը սկսվել է հինգ օր առաջ Թել Ավիվում։ Բողոքի գործողության նպատակն է ճնշում գործադրել Նեթանյահուի և նրա կառավարության վրա՝ առաջնահերթություն տալու ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված շուրջ 240 մարդկանց անվտանգ վերադարձին, որոնք պատանդառվել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:
Հարձակումներից հետո միայն փոքրաթիվ ընտանիքներ են հանդիպել Իսրայելի առաջնորդին, ինչը վրդովեցրել է հարյուրավոր այլ հարազատների:
«Մենք ցանկանում ենք, որ նա գա և հանդիպի մեզ…և ճիշտ քայլեր իրականացնի», - CNN-ին ասել է Գիլ Դիքմանը, որի զարմիկ Կարմել Գաթին առևանգել են:
Նա ընդգծել է, որ պատանդների ազատումը պետք է լինի Իսրայելի ռազմական կաբինետի օրակարգում։
«Նեթանյահուի ներկայիս քաղաքական իրավիճակում սա կարող է իրական հաղթանակ լինել Իսրայելի պետության, Իսրայելի ժողովրդի և անձամբ Նեթանյահուի համար», - հավելել է նա:
CNN-ը գրում է՝ քամին փչում է Իսրայելի վարչապետի դեմ, քանի որ Գազայում պատերազմը շարունակվում է ավելի քան վեց շաբաթ։ Բազմաթիվ սոցհարցումներ ցույց են տալիս, որ Նեթանյահուի և նրա կառավարող կոալիցիայի նկատմամբ ազգային բարեհաճությունը փլուզվում է։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի դպրոցի ուղղությամբ իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է շուրջ 200 խաղաղ բնակիչ
- ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում
- Իսրայելի բանակը Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներում և մանկապարտեզներում զենք և արկեր է հայտնաբերել
- Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի ցանկանում սրել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
- ՄԱԿ-ը հիասթափված է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կատարման՝ Իսրայելի մերժման փստով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին