Արգենտինայի նորընտիր նախագահ Միլեյը հաղթանակից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Արգենտինան արմատական բարեփոխումների և պետության համատարած դերից ազատվելու կարիք ունի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը։
Ըստ նրա՝ «երկիրը գտնվում է կրիտիկական իրավիճակում»։
Միյելի խոսքով՝ իր հաղթանակով Արգենտինան բացում է «պատմության նոր էջ»։ «Այսօր ավարտվում է աղքատություն հրահրող, համատարած պետական մոդելը, որը օգուտ է բերում ոմանց, բայց որից տուժում է արգենտինացիների մեծամասնությունը», - ավելացրել է նա:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, նրա հետ Արգենտինան կգնա «ազատության ճանապարհով», որպեսզի «կրկին դառնա համաշխարհային տերություն»: