Գազայից 16 նորածին երեխաներ տեղափոխվել են Եգիպտոսի Էլ-Արիշի հիվանդանոց
Գազայի հատվածից 16 նորածին երեխաներ տեղափոխվել են Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքի հիվանդանոց։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնում է Al Qahera News-ը:
Գազայի առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել էր, որ հաջողվել է տարհանել ավելի քան 30 վաղաժամ ծնված նորածինների, որոնք գտնվում էին Գազայի հատվածի Ալ-Շիֆա հիվանդանոցի ինկուբատորներում։ Երեխաները տարհանվում են Եգիպտոսի հիվանդանոցներ։
«Տասնվեց նորածին երեխաներ ժամանել են Սինայի հյուսիսում գտնվող Էլ-Արիշ հանրային հիվանդանոց բուժման և բժշկական օգնության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան