Պարեկներին ներմուծեց, որպեսզի վայրկենական վերածվեն իր հետնամասը պահպանողների. Գևորգ Պետրոսյան
«Սրանք արցախցիներին «փախստական» չեն ասում, որ նրանց չտրամադրեն ՀՀ օերնսդրությամբ հասանելիք իրավունքներն ու արտոնությունները չտրամադրեն իրենց, դրա համար էլ ասում են «բռնի տեղահանված»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ «բռնի տեղահանված»-ը կաևգավիճակ չէ:
Նախկին պատգամավորը տեղեկացրեց , որ «Փախստականի և ապաստարանի մասին» ՀՀ օրենսդրության համաձայն «փախստական» է համարվում այլ պետության տարածքից բռնի տեղահանվածը, իսկ Արցախը եղել է ինքնիշխան անկախ պետություն՝ սեփական օրենսդրությամբ և կառավարման լիազոր մարմիններով:
«Մի պետության մեջ երկու ԱԺ լինո՞ւմ է, երկու կառավարություն լինո՞ւմ է, երկու վճռաբեկ դատարան, ՍԴ ու Մարդու իրավուքների պաշտպան լինում է՞»,-հարցրեց Պետրոսյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ գործադիր մարմնի գործունեությանը:
«Այսպես անպատասխանատու, ոչ կոմպետենտներից բաղկացած կառավարություն, Հայաստանը երբևե չի ունեցել, թողես ՝ սաղ օրը գնան գործուղումների»,-հայտնեց ԱԺ նախկին պատգամավորը և հավելեց, որ հաշվետվողականության մեխանիզմ ընդհանրապես չկա, չնայած օրենքով սահմանված է, որ գործուղումից հետո հաշվետվություն պետք է ներկայացնեն, բայց այն չի արվում:
«Սրանք գնում են թափառախմբով գործուղվում են Ինդոնեզիա, Բալի, Նիկարագուա, այն դեպքում, երբ Հայաստանում չոլ տեսած չկան»,-հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ բյուջեն մսխվում են, ինչը համակարգային կոռուպցիա է:
Բանախոսն անդրադարձավ նաև պարեկների գործունեությանը:
«Նիկոլ Փաշինը, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիզոր դեսպանը, այս անգրագետ, լավագույն դեպքում՝ կիսագրագետ պարեկներին ներմուծեց մեր իրականություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում սրանք վայրկենական վերածվեն իր հետնամասը պահպանողների»,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Ըստ Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանը ջայլամի քաղաքականություն է վարում, անհաղորդ է իրողությունների հետ և խոսում է ինչ-որ խաղաղության դարաշրջանի մասին՝ հիշելով, որ 2017 թվականին երբ գնացել էին Արցախ, Նիկոլ Փաշինյանը ինչպես էր հաճոյանում Բակո Սահակյանին և մյուսներին:
«Դուք տեսնեիք, թե Նիկոլն ինչպես էր խմած տռճիկ տալիս Շուշիի հարակից օբյեկտում, այնպես էր տռճիկ տալիս, որ ոչ մի վրացի կինտո չի կարրղ այդպես պարել, հիմա մարդը մոռացավ, որ այդպես զվարճանում էր, ուտում-խմում էր, ինչպես էր հաճոյանում Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, պաշտպանության նախարարին»,-ասաց Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նյու Դելիում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
- Խաչել Հայաստանին «խաղաղության խաչմերուկում». Նոր նոյեմբերի 9-ին ընդառաջ
- «Խաղաղության դարաշրջանում» միակ սպասված բանը՝ շների նման սողացող պատերազմն է․ Նաիրիա Մելիքյան