«Ես ոչինչ չեմ կարող ասել». Պեսկովը՝ Բաքվի հայտարարած «արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի կողմից առաջ քաշվող «արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի իր ելույթում մասնավորապես նշել էր.
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ ամենաբարձր հովանավորությամբ, և իսկապես պաշտոնական մակարդակով Ադրբեջանում, Հայաստանի Հանրապետությունը սկսեց կոչվել «արևմտյան Ադրբեջան»։ Եվ այս հայեցակարգը դասավանդվում է դպրոցներում, բուհերում, հնչում է պետական լրատվամիջոցներով։ Սա մեզ թվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի, նոր ռազմական ագրեսիայի կազմակերպման նախապատրաստություն է և հանդիսանում է խաղաղ գործընթացի առաջխաղացման գլխավոր խոչընդոտներից մեկը»։
«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են առաջին փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը դուրս գալու անհրաժեշտության մասին»,-լրագրողներին ասել է Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»,-հավելել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կարևոր է ԵՄ առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշումը
- Փաշինյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերություններիին վերաբերող հարցեր
- Փաշինյան. Սա Հայաստանի դեմ նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում