Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Սննդի օբյեկտը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,
- հնարավոր չի եղել կատարել համապատասխան մաքրում և ախտահանում, որպեսզի նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը,
-խոհանոցի պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել կատարել պատշաճ մաքրում և ախտահանում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն,
- ապահովված չի եղել սանհանգույցով, ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանով և չորացման հիգիենիկ սարքով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան