Հետախուզում է հայտարարվել Ջամալայի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հետախուզում է հայտարարել ուկրաինացի, արմատներով Ղրիմի թաթար երգչուհի Ջամալայի նկատմամբ։ Այդ մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ նշելով, որ չի մանրամասնվում, թե ինչ հոդվածի հատկանիշներով է նա մեղադրվում։
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հետախուզումը կարող է կապված լինել ռուսական բանակի մասին կեղծ լուրերի տարածման հետ։
Ջամալան եղել է Եվրոտեսիլ երգի մրցույթի 2016 թ. հաղթողը։
Երգչուհին բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ «Ղրիմն օկուպացված է», ինչպես նաև պնդել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «Բուչայում իրականացրել են խաղաղ բնակիչների կոտորած»։
Նա հանդես է գալիս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ու միասեռ ամուսնությունների օգտին։
2020թ. ապրիլին ընդգրկվել է ուկրաինացի 50 արտիստների ցանկում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները