Ռուսաստանն արգելափակել է Մոլդովայից մի քանի պաշտոնյաների մուտքը
Մոսկվան արգելափակել է Մոլդովայից մի քանի պաշտոնյաների մուտքը՝ ի պատասխան երկրում ռուսալեզու լրատվամիջոցների հետապնդումների։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ-ում Հանրապետության դեսպան Լիլիան Դարիան կանչվել է Սմոլենսկայա հրապարակ և տեղեկացվել որոշման մասին։
«Դարիային տեղեկացվել է, որ որպես ասիմետրիկ միջոց՝ արգելվել է Մոլդովայի Հանրապետության մի շարք պաշտոնյաների մուտքը Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հրապարակման մեջ։
Դիվանագետին բողոքել են Մոլդովայում ռուսալեզու լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հալածանքների կապակցությամբ՝ որպես օրինակ բերելով նրանց ինտերնետային կայքերի մուտքի արգելափակումը: