Էս նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք՝ կրկնապատկել. Տիգրան Ավինյան
«Փոշեկլանիչ ցանցերով կահավորման բազմաբնակարան շենքերի թիվը 213-ն են»,-Երևանի քղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը և հավելեց, որ այդ թիվը գույքագերել են վարչական շրջանների հետ համատեղ:
Վերջինս հայտնեց, որ ամբողջությամբ փոշեկլանիչ ցանցով կահավորված ունեն ընդամենը 11 շինհրապարակ:
«Սեպտեմբերի 1-ից ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետ ու ունենք 287 արձանագրություն շինհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ»,-տեղեկացրեց Ասատրյանը:
«Շատ ցածր տոկոս է և էս նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք: Համենայն դեպս ինձ համար դա է նշանակում: Մեքն ինչ-որ բան ենք ընդունել սեպտեմբերի մեկից, որը չենք կարողացել ապահովել: Դա նշանակում է, որ վարչական շրջաններն էլ բավարար չափով աշխատանքներ չեն կատարում այս մասով և դա նշանակում է, որ այստեղ վերահսկողությունը թույլ է՝ կրկնպատկել»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Յակով Ասատրյանը հյատնեց, որ խնդիրներից մեկը նաև տուգանքի չափն է, քանի որ այն կազմում է 70-100 հազար դրամ:
«Այսինքը մենք ունենք կառուցապատողներ, որոնք ընդհուպ մի քանի անգամ տուգանվելուց հետո էլ այս պահի դրությամբ ամբողջությամբ կահավորումը չեն ավարտել, կամ այն կատարել են մասսամբ, որ մեր համար չանելուն հավասրա է»,-տեղեկացրեց վարչության պետի պաշտոնակատարը և հայտնեց, որ մշակվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում էական փոփոխություններ, որը կառուցապատողներին ավելի կզգաստացնի:
Ավինյանը հայտնեց, որ քանի դեռ տուգանքի փոփոխությունը չկա պետք է ուժեղացնել հսկողությունը:
«Կառուցապատողները պետք է հասկանան, որ կա որոշում և այդ որոշամնը չենթարկվելու հանրավորոթյուն չկա»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- «Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»
- Քերոբյանը վաղաժամկետ դադարեցրել է Ավինյանի լիազորությունները
- Արդեն փչացած հեռախոս եմ դառնում. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները