Չանե՛լ հայկական իմպրովիզացիայի տարբերակներ.Տիգրան Ավինյան
«Ձեր դիտարկումները էսքիզում հաշվի են առնվել: Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների համար 2024 թ.-ի ժամանակահատվածում պատրստվում է գնման հայտ: Մեկ հատի նախահաշվարկային արժեքը 250 հազար դրամ է»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Գեղամյանը:
Տիգրան Ավինյանը դիմեց քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասելով, որ շատ կարևոր է թեքահարթակների ստանդարտը:
«Բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որը հետո ասենք՝ էսպե, թե էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չէ հեծանիվ հորինել»,-ասաց Երևանի քաղաքապետը:
Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, թե իր պատկերացմամբ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որ թեքահարթակը մի քանի կողմից մոտեցում ունենա:
«Ուզում եմ որ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կան և չանե՛լ հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»,-հայտարարեց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող.Ավինյան
- Էս նշանակում է, որ մենք մեր աշխատանքում թերանում ենք՝ կրկնապատկել. Տիգրան Ավինյան
- «Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»
- «Հրապարակ». Իրավապահները սևեռվել են Ավինյանի ենթակայության ներքո գործող հիմնարկների վրա
- Արդեն փչացած հեռախոս եմ դառնում. Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները