Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՏԱՍՍ-ին Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչությունից հայտնել են, որ ավելի քան 700 մեքենա «Կազբեգի-Վերին Լարս» ավտոճանապարհին է, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։
«Ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 600 բեռնատար և 100 մարդատար մեքենա կա»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նոյեմբերի 19-ից ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի եղանակային պայմանների վատթարացման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան