Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնելու վերաբերյալ նախագիծը
Հայկական կողմը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Չնայած բոլոր գործընկերներն աջակցեցին համաձայնագրի նախագծին, հայակական կողմը որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այդ փասաթղթի նկատմամբ, ավելին, աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրեցին ընդհանրապես այն հանել օրակարգից»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Բելառուսի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը խոսելով կազմակերպության գործունեության խնդրահարույց հարցերի մասին՝ Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատած 34 միջոցառումներից 32-ը կատարվել են։ Չկատարված երկու միջոցառումներից մեկը Հայաստանին օգնության տրամադրելու վերաբերյալ որոշման մշակումն է։ Իսկ մյուսը վերաբերում է ԵԱՀԿ հետ շփումներին։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված չէ
- Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել
- Լավ ենք անում՝ չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
- Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ գործընկերներից.Արմեն Գրիգորյան
- Կարելի է միայն ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու մասին
- Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին