Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը
Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պոոսյանը։ Այս մասին գրում են ռուսական աղբյուրները։
Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Mash Տելեգրամ ալիքի տեղեկություններով, նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։
«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի։ Միաժամանակ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին տուն ուղարկելու խնդրանքը»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր հանրային քրեական հետապնդում Միհրան Պողոսյանի նկատմամբ
- «Հրապարակ». Աբազյանը վստահեցրել է՝ Միհրան Պողոսյանին ՌԴ-ն հանձնելու է Հայաստանին
- Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
- Խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են հայտնաբերում թմրանյութով լի արկղերը
- ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
- Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- Միհրան Պողոսյանը՝ մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման լուրերի կապակցությամբ