Wildberries-ը հայտարարում է նոր փոփոխության մասին
Առցանց մանրածախ վաճառքով զբաղվող Wildberries-ը կնվազեցնի ապրանքը վերադարձնելու դեպքում գումարի հետփոխանցման ժամկետը։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ըստ Wildberries-ի, ժամանակի կրճատումը հատկապես կարևոր է վաճառքի բարձր սեզոնի ընթացքում: Գումարը կվերադարձվի մեկից երկու օրվա ընթացքում, եթե ապրանքը վերադարձվի պատվերի ստացման այն կետ, որտեղից վերցրել է պատվերը։
«Որպեսզի ապրանքը վերադարձնելու դեպքում հաճախորդի քարտին ավելի արագ հետփոխանցվի գումարը, նոյեմբերի 19-ից ապրանքը պետք է վերադարձվի միայն պատվերի ստացման վայրում»,- հայտնում են ընկերությունից։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ընկերությունից պարզաբանել են, որ դա վերաբերում է միայն այն դեպքերին, երբ գնորդը վերցրել և վճարել է ապրանքը, իսկ որոշ ժամանակ անց որոշել է վերադարձնել։
Համաձայն վիճակագրության, հաճախորդների մասնաբաժինը, ովքեր գնումները վերադարձնում են այլ վայրեր, որտեղից չեն ստացել պատվերը, կազմում է մոտ 6 տոկոս: Նման դեպքերում գումարի վերադարձման ժամկետը կնվազի միջինը երեքից չորս օրով։
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ի սեփականատերը պատմել է, թե ինչու իրեն 20 տարեկանում աշխատանքի չէին ընդունում
- «Wildberries»-ը փոխում է մի շարք կանոններ
- Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք
- Wildberries-ն ավելի խորն է մտնում մարդկանց գրպանները
- Քաղաքացու ահազանգը՝ Wildberries-ի խարդախության մասին
- Wildberries-ը վերջնական շտկել է Հայաստանում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը
- Տնտեսվարողները կառավարությունից պահանջում են փակել Wildberries-ը
- Wildberries. Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին