Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող.Ավինյան
«Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող, ու անկեղծ ասած, նաև շատ մաքուր չէր, մենք պահեստամասերի մասով խնդիր ունենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը դիմեց Տիգրան Ավինյանը:
«Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրենը հայտնեց, որ պահեստամասերի խնդիր ունեին, բայց ուրբաթ օրը կառավարության որոշումով ստացել են, պատուհանը ընթացիկ շաբաթում կփոխեն:
Հարցին, թե արդյոք լվացման կետի հետ խնդիր կա, Բեջանյանը պատասխանեց, որ միայն այդ տրոլեյբուսը չէին լվացել, որ ներսում ջուր չլինի: