Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ի նշան բողոքի հրդեհել են խորհրդարանը
Ալբանացի ընդդիմադիր պատգամավորները փորձել են խափանել խորհրդարանական նիստը՝ բողոքելով սոցիալիստների՝ գնալով ավելի շատ ավտորիտարի վերածվող կառավարման դեմ: Այդ մասին Associated Press-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Ըստ լուրի, դեմոկրատ օրենսդիրները դահլիճի կենտրոնում կրակ են վառել և աթոռներ դրել իրար վրա, երբ վարչապետ Էդի Ռաման նստել է իր տեղը՝ հաջորդ տարվա բյուջեի քվեարկության համար:
Նյութում նշվում է, որ ձախ սոցիալիստները, որոնք ունեն 73 մանդատ 140-տեղանոց խորհրդարանում, արագ սկզբունքային քվեարկություն են անցկացրել և 5 րոպեի ընթացքում ընդունել են նախագիծը և ավարտել նիստը։ Բյուջեի յուրաքանչյուր կետի վերաբերյալ բանավեճ է սպասվում այս շաբաթվա վերջին:
Ըստ Associated Press-ի, ընդդիմության գործողությունները փոքր հրդեհի պատճառ են դարձել։
Ինչպես ասվում է նյութում, ընդդիմությունը ցանկանում է ստեղծել խորհրդարանական քննչական խմբեր՝ վարչապետ Ռամայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիայի ենթադրյալ դեպքերը հետաքննելու համար։
Ընդդիմադիր պատգամավորներից Գազմեն Բարդին ասել է, որ իրենք թույլ չեն տա խորհրդարանին կատարել իր աշխատանքը:
«Մեր պայքարն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացու ցույց տանք, որ խորհրդարանը չէ, որ ներկայացնում է իրեն»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ալբանիայի պատվիրակությունը որոշակի դժվարություններ ունի այն հաստատելու առնչությամբ․ Արարատ Միրզոյան
- Իրանը հերքում է Ալբանիայի վրա կիբերհարձակումներին իր մասնակցությունը
- Ալբանիայում ռեստորանի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել