Wildberries-ի սեփականատերը պատմել է, թե ինչու իրեն 20 տարեկանում աշխատանքի չէին ընդունում
Wildberries ընկերության սեփականատեր Տատյանա Բակալչուկը, որը Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինն է, ծայրահեղ բացասական է վերաբերում այն գաղափարին, որ կինը նախ պետք է երեխաներ ունենա, ապա նոր սովորի ու կարիերա անի։ Նա ընդգծել է՝ չի կարելի կարծրատիպերը պարտադրել աղջիկներին։
«Ոչ մեկին ոչինչ պարտադրել պետք չէ։ Եթե աղջիկն առաջին հերթին ուզում է հոգ տանել ընտանիքի ու երեխաների մասին՝ լավ, բայց պարտադրել կարծրատիպը, որ նա դա պետք է անի, ճիշտ չէ։ Երբ ես զրուցում էի հարգված մարդկանց հետ կրթության մասին, ես ասացի՝ պետք չէ պարտադրել «նախ ամուսնանալն ու երեխաները, ապա՝ կարիերան» գաղափարը»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ասել է Բակալչուկը՝ «Սերունդ» բիզնես-ֆորումի ժամանակ։
Ձեռնարկատերը հիշել է, որ 20 տարեկանում իրեն աշխատանքի չեն ընդունել հենց այն պատճառով, որ նոր է ամուսնացած եղել, գործատուները վստահ էին, որ շուտով երեխա կունենա ու արձակուրդ կգնա։
«Ես իրականում երեխայի խնամքի արձակուրդ գնացի, հետո հիմնեցի Wildberries-ը։ Իմ երեք աղջիկներին ես խորհուրդ չեմ տա ամուսնանալ, քանի դեռ ոտքի չեն կանգնել»,-ասել է հարուստ տիկինը։
Տ. Բակալչուկը հավատում է, որ հիմա համաշխարհային տնտեսությունը թույլ է տալիս, որ կանայք չկանգնեն ընտանի՞ք, թե՞ կարիերա ընտրության առաջ։
«Հեռավար աշխատանքը կամ բիզնեսը կարելի է համատեղել երեխաների խնամքի հետ»,-ասել է նա։
Forbes-ը Տատյանա Բակալչուկի կարողությունը գնահատում է 7 միլիարդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Wildberries-ը հայտարարում է նոր փոփոխության մասին
- «Wildberries»-ը փոխում է մի շարք կանոններ
- Wildberries-ը Հայաստանում սկսում է ալկոհոլային խմիչքների վաճառք
- Wildberries-ն ավելի խորն է մտնում մարդկանց գրպանները
- Քաղաքացու ահազանգը՝ Wildberries-ի խարդախության մասին
- Wildberries-ը վերջնական շտկել է Հայաստանում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը
- Տնտեսվարողները կառավարությունից պահանջում են փակել Wildberries-ը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան