Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա
Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի զգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ հարձակվողՈւգոչուկվու Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին