Տնտեսություն 12:50 20/11/2023 Հայաստան

Հայաստանը որքան եկամուտ է ստացել զբոսաշրջությունից

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն առաջին անգամ հատել է  2 միլիոնի սահմանագիծը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկիր է այցելել 2 մլն 50 հազար զբոսաշրջիկ, իսկ 2022 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1,7 մլն զբոսաշրջիկ։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ եթե հաշվի առնեն, որ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում միջինում ծախսում է շուրջ 1000 ԱՄՆ դոլար, դա նշանակում է, որ Հայաստանի  եկամուտը միջազգային զբոսաշրջային ուղևորություններից հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 2 մլրդ դոլար։

«Իհարկե, սա ոչ պաշտոնական տվյալ է»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեին գրավոր հարցում էին ուղարկել, թե 2022 և 2023 թթ-ի հունվար-հոկտեմբերին որքան է կազմել Հայաստանի զբոսաշրջության եկամուտը։ Կոմիտեից հայտնեցին, որ այդ թվերը կարող են ներկայացնել միայն հունվարին, երբ տվյալներն ամփոփեն։

«Այդուհանդերձ փաստ է, որ մոտ 2 մլրդ դոլարի եկամուտ է ստացվել։  Այս ամենը հաշվի առնելով, կառավարությանը պետք է խնդրենք, որ ներգնա զբոսաշրջությունից գեներացված բյուջետային մուտքերի գոնե մեկ տոկոսը 2024 թվականին հատկացնեն զբոսաշրջության ոլորտում բարեփոխումներ նախատեսող ծրագրին, որում ներառված են մարկետինգային միջոցառումներ, զբոսաշրջային արդյունքի ձևավորման, դիվերսիֆիկացման հետ կապված հարցեր, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումներ, ենթակառուցվածքների զարգացում և այլն։ Իրականում նաև շատ կարևոր է, որ այդ ծրագրի մշակման գործընթացում  ներգրավված լինի պետություն-մասնավոր հատվածը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի զբոսաշրջությունը որոշակի անկում էր գրանցել: Սակայն, ոլորտն աստիճանաբար արթնանում է: Ավելին, երբևէ Հայաստանը չէր ընդունել 2 մլն զբոսաշրջիկ։

«Նախորդ տարի Հայաստան է այցելել  մոտ 1,6 մլն զբոսաշրջիկ, իսկ հիմա դեռ  տարին չավարտված այդքան հոսք ունենք։ Հատկանշական է, որ այս թիվը գերազանցում է նաև 2019 թվականի ցուցանիշը։ 2019թ-ին՝ կորոնավիրուսից առաջ, գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը՝ 1 մլն 894 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն»,-  նշեց Մեխակ Ապրեսյանը։

Իսկ թե ինչով է պայմանավորված նման բարձր ցուցանիշը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարծում է՝ աշխարհաքաղաքական իրավիճակով։  Ըստ նրա՝ համաշխարհային զբոսաշրջությունը դեռ չի վերականգնվել,  այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը ևս խոչընդոտում է դրան, թեև եվրոպական շատ երկրներում էլ Հայաստանը ներկայացվում է կարմիր գոտիներով, ինչը ենթադրում է ոչ անվտանգ և ոչ ապահով միջավայրի առկայություն, բայց դրան զուգահեռ մի շարք երկրներում էլ մեր երկիրը ներկայացվում է ամենաանվտանգ երկրներից մեկը։

«Կարող է պարադոքսալ թվալ, բայց մենք ունենք զբոսաշրջային այցելությունների աճ։ Դա գլխավորապես պայմանավորում եմ  նրանով, որ նույնիսկ այս դժվարին իրավիճակում զբոսաշրջիկն իրեն մեր երկրում ընդունված և անվտանգ է զգում ։ Սա շատ կարևոր  է, բայց չպետք է դրանից ուրախանալ ու համարել, թե աճ ունենք ու սկսենք շեղվել մեր նպատակներից։ Մեր գլխավոր հաղթաթուղթն այն է, որ զբոսաշրջիկներն իրենց մեր երկրում զգում են ընդունված, հայերի հյուրասիրությունը չափազանց դուր է գալիս նրանց, բացի այդ հետաքրքված են  Հայաստանի պատմամշակութային արժեքներով, բացի այդ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս ոչ միայն տեսարժան վայրերը, պատմական վանքերը տեսնելու, այլև վայելելու հայկական բնաշխարհը, ջերմ կլիման, արևը, խոհանոցը»,-  նշեց Մեխակ Ապրեսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում զարգանում է արկածային, էքստրեմալ տուրիզմը, որի համար Հայաստանում կան բնական պայմաններ․ այդ առումով ևս երկիրը գրավիչ է օտարերկյա զբոսաշրջիկների համար։

Ֆեդերացիայի նախագահը միաժամանակ ասաց, որ այստեղ նաև չպետք է մոռանալ պետության և մասնավոր հատվածի աշխատանքը՝  երկիրը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու համար։

Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով առաջատարը մնալ։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդ տեղում Իրանը։

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ վերջին 10 տարիներին Ամանորյա հանգիստը Հայաստանում անցկացնել ցանկացող զբոսաշրջիկների թիվը ևս գնալով աճում է։ Արդեն սկսել են ամրագրումները, սակայն տվյալներ կարող են ներկայացնել ավելի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}