Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը
Մահացել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի կինը՝ Ռոզալին Քարթերը։ Նա 96 տարեկան էր։
BBC-ի փոխանցմամբ, Քարթերի գրասենյակը տարածած հայտարարության մեջ նշել է, որ տիկին Քարթերը մահացել է խաղաղ՝ կողքին ունենալով իր ընտանիքը: Նրա մոտ այս տարվա մայիսին ախտորոշվել էր դեմենցիա:
Քարթերները համարվում են ամեներկարատև ամուսնական կապի մեջ եղած առաջին զույգը։ Այս տարվա հուլիսին նշել են ամուսնության 77-ամյակը:
«Ռոզալինն իմ հավասար գործընկերն էր այն ամենում, ինչին ես երբևէ հասել եմ։ Նա ինձ իմաստուն կերպով առաջնորդեց և քաջալերեց, երբ դրա կարիքն ունեի: Քանի դեռ Ռոզալինը աշխարհում էր, ես միշտ գիտեի, որ ինչ-որ մեկը սիրում և աջակցում է ինձ», -ասվում է պարոն Քարթերի հայտարարության մեջ:
Ռ. Քարթերը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 18-ին:
Նա ամուսնացել է Ջիմի Քարթերի հետ 1946 թվականի հուլիսի 7-ին, զույգն ունի չորս երեխա:
Քարթերի որդին՝ Չիպը, նրան նկարագրել է որպես սիրող մայր, արտասովոր առաջին տիկին և մեծ մարդասեր: Նա նաև ունի 11 թոռ և 14 ծոռ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան