Գրողները կընտրեն միության նախագահ
Նոյեմբերի 25-ին կայանալու է Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարը: Օրակարգում է նաև Գրողների միության նախագահի ընտրության հարցը։
Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահության նիստ, որի ժամանակ որպես ՀԳՄ նախագահի թեկնածու առաջադրվել է ՀԳՄ ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Panorama.am-ը Գրողների միությանից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ դեռ միայն Է. Միլիտոնյանի թեկնածությունն է առաջադրված։ Մինչև նիստի օրն առաջադրումները շարունակվում են։
Էդվարդ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ է ընտրվել 2013 թվականին, 2018 -ին՝ վերընտրվել է։
Օրեր առաջ տված հարցազրույցում՝ ամփոփելով 5 տարվա աշխատանքն ու խոսելով ապագա ծրագրեի մասին, Էդվարդ Միլիտոնյանն ասել է. «Նախատեսվում է 2024 թվականից 70-ից բարձր տարիքի գրողներն ազատել անդամավճար մուծելուց։
Ստեղծել տեսահաղորդումների ստուդիա (գրական հաղորդումներ, լրատվություն և այլն)
Վերականգնվել է «21 դար» մատենաշարը
Ամեն տարի տպագրել ժամանակակից պոեզիայի տարեգիրք (Էդ. Միլիտոնյանի և Ավիկ Դերենցի նախաձեռնությամբ)
Տպագրել «Արձակ դաշտեր» կարճ պատմվածքի անթոլոգիայի երրորդ գիրքը
Սահմանել նոր մրցանակներ
Անցկացնել գրական պլենար նիստեր
ՀԳՄ մարզային բաժանմունքների համար ձեռք բերել նոր աշխատասենյակներ
Նպաստել գրողների ստեղծագործությունների հրատարակման ընդլայնմանը
Ընթանում է նախապատրաստական աշխատանք՝ ԱՄՆ-ում կազմակերպելու «Գրական մարաթոն»»։