Բայդենը ներում է շնորհել հնդկահավերին և ԱՄՆ-ին անվանել է մեծագույն երկիր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնակցել է Գոհաբանության օրվան ընդառաջ հնդկահավերի ներման ամենամյա արարողությանը և խնդրել է ամերիկացիներին հիշել, որ իրենք «բախտավոր են ապրել Երկիր մոլորակի մեծագույն երկրում»։
«Հիշեցնենք ինքներս մեզ, որ մենք բախտավոր ենք ապրել մեր երկրագնդի մեծագույն երկրում»,-«ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին ասել է Բայդենը՝ շնորհավորելով երկրի բնակիչներին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին գալիք տոնի կապակցությամբ։
Տոնակատարության գլխավոր խորհրդանիշը տապակած լցոնած հնդկահավն է. ամերիկացիները գնում են սառեցված մի քանի կիլոգրամանոց թռչնամիս և ժամերով պատրաստում դրանք հյուրերի ժամանման համար:
Նախագահի կողմից երկու թռչունների ներում շնորհելու ավանդույթը գոյություն ունի արդեն 76 տարի։ Այս տարի Բայդենը ներում է շնորհել Լիբերտի (ազատություն) և Բել (զանգ)անուններով թռչուններին, որոնց անվանել են 18-րդ դարի պատմական մասունքի՝ Ազատության զանգի պատվին, որը գտնվում է Փենսիլվանիայի նահանգակենտրոն Ֆիլադելֆիայում, Սպիտակ տան սիզամարգում: Չնայած իրենց անուններին, թռչունները ոչ մի կերպ կապված չեն Փենսիլվանիայի հետ, դրանք Վաշինգտոն են բերվել Մինեսոտայից:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Սի Ծինփինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
- Բայդենի վարկանիշն ընկնում է երրորդ ամիսն անընդմեջ
- Սասունյան. Բայդենին ուղղված հանրահայտ մարդկանց նամակում ադրբեջանցուն սխալմամբ ավելացրել են Գազայի պատանդներին