
Ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը տեղի կունենա Գյանջայում
Այս տարվա օգոստոսին Ադրբեջանի կողմից առևանգված վարժական հավաքի մասնակից, պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատավարությունը կընթանա Գյանջայի դատարանում։ Գործը կքննի դատավոր Աբդուլլա Մամեդովը։ Նախնական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Գործով իբր տուժող է ներգրավված հինգ քաղաքացի՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզվա ծ հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Վարժական հավաքի մասնակցին հատուկ գործողության չեն ներգրավում
- Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին
- ՊՆ. Պահեստազորային Գ. Ո.-ն ինքնակամ թողել է մարտական դիրքը