Իրանի նախագահը կոչ է արել 50 երկրների ղեկավարներին ճնշում գործադրել Իսրայելի վրա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նամակ է հղել 50 երկրների ղեկավարներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու Գազայի հատվածի վրա հարձակումները։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ըստ գործակալության, Ռաիսիի ուղերձը, ի թիվս այլ երկրների, ուղղված է Ռուսաստանի Դաշնության նախագահին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, ինչպես նաև Հորդանանի, Ղազախստանի, Քենիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարներին։ Ռաիսին նամակի հասցեատերերին կոչ է արել միասնության և համակարգման, որպեսզի Իսրայելին ի վերջո ստիպեն Գազայում հրադադար հաստատել։
«Մեր երկրները պետք է օգտագործեն իրենց հասանելիք ճնշման բոլոր լծակները, ներառյալ Իսրայելի հետ առևտրի և քաղաքական փոխգործակցության դադարեցումը: Դա կօգնի մեզ ավելի մեծ ներդրում ունենալ Գազայում իսրայելցիների հանցագործությունների դադարեցման գործում»,- Ռաիսիի նամակից մեջբերում է արել IRNA-ն:
Նոյեմբերի 11-ին Իրանի նախագահը, ելույթ ունենալով Էր Ռիադում Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, կոչ էր արել իսլամական երկրներին խզել տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել հրեական պետության դեմ, այդ թվում՝ նավթի ներմուծման էմբարգո:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի էլեկտրացանցն Ադրբեջանի տարածքով կմիացվի Ռուսաստանին
- Քաղտեխնոլոգ. Ադրբեջանը Ռուսաստանին ու Իրանին ասում է՝ Հայաստանի ղեկավարությունը ձեզ խաբում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան