2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կժամանի Երևան
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի այս գիշեր` 02։30-ին, Պոտգորիցա-Ստամբուլ-Երևան չվերթով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կարեն Աղամալյանի ու Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ մեր ընտրանին հայրենիք է բերում 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցենք, որ երեկ Բուդվա քաղաքում մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում, համառ պայքար ցույց տալով, հաղթանակ գրանցեց Էլիդա Քոչարյանը։
Առաջին մրցափուլը զիջելուց հետո Էլիդան նախ կարողացավ հավասարեցնել մարտը, ապա նաև առավելություն ստանալ Ռումինիան ներկայացնող Անդրեա Մարինի նկատմամբ ու հաղթեց 3։2 հաշվով։
Էլիդա Քոչարյանը նվաճեց այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին