Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ․ Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանում 2024թ․ բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։
«Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով և «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Վերջ դրվելով 30-ամյա «օկուպացիային»՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։ Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, նշել է Ֆիդանը։
Վերջինս նաև նորից առաջ է քաշել թուրք-ադրբեջանական այն պնդումը, թե «Հայաստանը պետք է համապատասխան կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։
Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։