Շիրակի մարզի ճանապարհներին ուժեղ գետնաբուք է
Նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 19 միավոր տեխնիկա։
Վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան