Պարույր Հովհաննիսյանը վրացի խորհրդարանականի հետ քննարկել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերը
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին:
Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
- Ռուբեն Մելիքյան. Որևէ մեկի մտքով չի կարող անցնել ինքնապաշտպանությունը ողջունելու համար քրեական վարույթ նախաձեռնել
- ԵԽ. Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի տարածքային ամբողջականությունը