«Քո մի կյանքով ապրեցիր հազար մի կյանք»
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան երրորդ տարելիցն է։
«Քո մի կյանքով ապրեցիր հազար մի կյանք...Լույսի մեջ մնաս, Մեր լուսավոր...»,-այսպես է առաջին տիկնոջը հիշել հաղորդավար, երգերի հեղինակ Ավետ Բարսեղյան ու հրապարակել այս լուսանկարը։
Երգչուհի Շուշան Պետրոսյանը Ռիտա Սարգսյանի հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Իմ աննման, լուսավոր, իսկական… չեմ հավատում, որ երեք տարի անցավ…»։
«Նա մեզ համար տոն էր, էներգիա, բարություն։ Ոչ ոք երբեք չտեսավ նրա անհագստությունը, տխրությունը, հոգսը։ Ձեզ շատ ենք կարոտել, Ռիտա Ալեքսանդրի ջան։ Դուք կմնաք որպես առաջին տիկնոջ էտալոն»,-գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
- Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները