Սաակաշվիլին դատարանում Վրաստանի նախագահին կոչ է արել վերադարձնել իր երեխաներին
Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել իրեն և այդպիսով «վերականգնել քաղաքական հավասարակշռությունը երկրում», փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Սաակաշվիլիի գործով երկու լսումներ՝ 2007 թվականին ցույցը ցրելու և պետական միջոցները վատնելու վերաբերյալ: Կալանավոր Սաակաշվիլին, որը բուժում է ստանում Թբիլիսիի կլինիկայում, նիստին միացել է հեռավար՝ տեսակապի միջոցով:
«Հոգով, իհարկե, ինձ ավելի առույգ եմ զգում, սակայն ֆիզիկապես..․ բժիշկները չեն կարող հաստատել, որ ես ավելի լավ եմ: Տիկին Սալոմեն կարող է մեկ հարվածով իմ երեխաներին վերադարձնել ինձ և վերականգնել քաղաքական հավասարակշռությունը Վրաստանում», - իր ելույթում հայտարարել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլիին ներում շնորհելու խնդրանքով Զուրաբիշվիլիին դիմել էին Ուկրաինայի խորհրդարանը, այնուհետև ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան