Երբ ուտում ենք այդ պուդինգը՝ ասում ենք՝ չէ, վսյո ժե, չկա էլի էդ պուդինգը.Վահան Քերոբյան
«Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել: Դուք օրենքի նախագիծ եք ներկայացրել և զուգահեռ խոսում եք աննախադեպ աճերից, ինչը վատ չէ»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը «Զբոսաշրջության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Հայտնելով, որ Հայաստանի զբոսաշրջության կենտրոններն են Ջերմուկը, սահմանամերձ Տավուշն ու Սյունիքը՝ Ավետիսյանն ասաց. «Ասում եք, որ գրավչությունն եք բարձրացրել, իհարկե, սահուն կերպով նաև չանդրադառնալով, թե աշխարհաքաղաքական, որ իրողություններով է, որ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ Հայաստան են գալիս: Բարդությունները, որ ստեղծվել են կոնկրետ աշխարհաքաղաքական տարածքներ վրա, այս օրենքը, որ բերել էք, էդքան բազմակողմանի քննարկել եք շահագրգիռ գերատեսչությունների հետ, մի մասն էլ, ինչպես հասկացա, փակ-գաղտնի, արդյո՞ք քննարկել եք անվտանգությունը, քանի որ զբոսաշրջության գրավչության հիմքն ավտանգությունն է»:
Ավետիսյանը հարցրեց, թե Ջերմուկում նորից տեսնելո՞ւ են հագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե տեսնելու են, այն վիճակը, ինչը որ կա:
«Էդ յոթ անգամ ավելը, որ ծախսել եք զբոսաշրջության ոլորտում, բարով վայելեք, հիմա էդ ծրագրված բյուջեռտավորման մեջ ձևակերպված չափելի արդյունքին հասե՞լ եք»,-անդրադառնալով տուրիզմի ոլորտում պետության ներդրումների աճի ցուցանիշներին՝ Քերոբյանին հայրցրեց Ավետիսյանը
Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ հուլիսին է եղել Ջերմուկում, օգոստոսին էլ այնտեղ կազմակերպել են փառատոն, ինչի արդյունքում բոլոր հյուրանոցները զբաղված են եղել:
«Պարզ է, որ սա այն օրենքը չէ, որ ապահովություն և անվտանգություն սահմանի: Անվտանգության տեսանկյունից, գիտեք, որ կառավարությունը և մեր կուսակցությունը մեծ ջանքեր է գրոծադրում, որպեսզի ապահովենք երկարատև խաղաղությունը, որը պետք է ապահովի նաև անվտանգությունը»,-հայտարարեց Քերոբյանը և տեղեկցրեց, որ ապահովության տեսանկյունից Հայաստանը 7-րդ երկիրն է142 երկրների միջև, որովհետև երկրում շատ քիչ է բռնի հանցագործությունների մակարդակը:
Ըստ նախարարի՝ Հայաստանը նաև վեցերորդ երկիրն է իր զբոսաշրջության աճով՝ բոլոր երկրների շարքում:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե ոլորտում արձանագրվող արդյունքները կապ չունեն պետության քաղաքականության հետ, այլ ռուս-ուկրաինական պատերազնմի հետևանքով է ռուս զբոսաշչջիկների թիվը կտրուկ աճել՝ Քերոբյանն ասաց. «Անգլիացիներն ասում են՝ պուդինգի ապացույցը, իրեն ուտելն է: Հիմա երբ ուտում ենք այդ պուդինգը՝ ասում ենք՝ չէ, վսյո ժե, չկա էլի այդ պուդինգը, աշխատանքը չկա: Աշխատանքի ապացույցն արդյունքն է, բայց ասում ենք՝ արդյունքը դեռ չի նշանակում, որ տակը աշխատանք կա»:
Քերոբյանը նաև նոնսենս համարեց, երբ ընդդիմությունն ասում է, որ տնտեսական աճը կապ չունի կառավարության աշխատանքի հետ և նշեց, որ կառավարությա աշխատանքը ապահովել է այն միջավայրը, որն էլ ապահովել է այս տնտեսական աճը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը որքան եկամուտ է ստացել զբոսաշրջությունից
- Քանի ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
- Զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան